Արտաշատում Վարդավառը հավաքել էր մեծ ու փոքրին. (ֆոտոներ)

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվեց  հուլիսի 7-ին: Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:

Տոնական  կիրակին հաջորդ օրը մեռելոց էր, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, սակայն մինչ այդ երեկ հանրապետության շատ համայնքներում նշվեց մեզանում ավանդական տոն դարձած ՎԱՐԴԱՎԱՌԸ, բայց ԱՐՏԱՇԱՏ միավորված համայնքում տոնը աննախադեպ էր իր կազմակերպած լուծումներով եվ ժողովրդի մասնակցությամբ:    Քաղաքի կենտրոնում մեծ ու փոքր հավաքվել էին տոնախմբելու ավանդական տոնը իսկ երեկոյան սպասվում էր հայտնի հայ էստրադային երգիչների տոնական համերգն ու հրավառություն  և այս ամենը նախաձեռնել էր Արտաշատի համայնքապետարանը  ղեկավար՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գլխավորությամբ: Այդ մասին մենք նաև տեղեկացանք համայնքապետի ֆեսբուքյան պաշտոնական էջից, որտեղ մասնավորապես ասվում է՝

«Արտաշատում Վարդավառյան տոնակատարությունը շքեղ համերգային ծրագրով ենք նշել։

Համայնքապետարանի մերձակա հրապարակում համերգը վայելել ենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի, ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Հովիկ Աղազարյանի և բազմաթիվ այլ հանդիսականների հետ։
Սիրով շնորհավորել եմ բոլորին Քրիստոսի պայծառակերպության և ժողովրդական Վարդավառյան տոնի առթիվ, այնուհետ վայելել ենք սիրված ու ճանաչված կատարողներ Արսեն Սաֆարյանի, Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան դուետի և Էրիկ Կարապետյանի հայտնի հիթերը:
Օրն ավարտվել է շքեղ հրավառությամբ» :
Լրատվությունը՝ Կարինե Սարգսյանի
Spread the love