Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ, NEWS.am–ին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսությունից։ Պատվիրակության մեջ են եղել Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպույեանը, Հ.Յ.Դ. Լիբանանի կենտրոնական կոմիտեի եւ խորհրդարանի հայկական ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր երեսփոխան Ժիրայր Ռեյիսյանը, Սիրիայի Հ.Յ.Դ. կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վրեժ Եագուպյանը և այլք։ Նախագահ Ասադը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին եւ իրեն ընկերակցող պատվիրակության այցը։ Նախագահը իր խոսքում հիշատակել է…
Կարդալ ավելինՄշակույթ
Արարատի մարզպետն ընդունել է մրցանակակիր աշակերտներին
Արարատի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ դպրոցականների ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին և պարգևատրել նրանց։ ՀՀ դպրոցականների շախմատի 16–րդ օլիմպիադայի համայնքային փուլում անհատական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մարզպետի կողմից պատվոգրի է արժանացել նաև Դաշտաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Ղազարյանը։Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ցուցաբերած հաջողությունների համար և մաղթել նորանոր հաղթանակներ։«Սա չպետք է համարենք մեզ…
Կարդալ ավելինՄայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:
Կարդալ ավելինՓաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:
Կարդալ ավելինՔրիստոսի արձան-համալիրի մրցույթում հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի առաջարկը
Այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, NEWS.am-ը տեղեկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի էջից: «Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով,…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթը՝ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակչում
Թուրինում այս պահին տեղի է ունենում «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի շրջանակում մասնակիցներն արդեն ավարտել են իրենց մրցութային ելույթները: Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինն իր Snap երգով եզրափակեց այսօրվա մրցութային շոուն: Առջեւում քվեարկության ամփոփումն է, որի արդյունքում առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած 17 երկրներից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ փուլ՝ այն մասնակիցները, որոնք կհավաքեն թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողի կողմից բավականաչափ ձայներ: Այսօրվա քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան,…
Կարդալ ավելին«Ես էլ վախեցել եմ , չեմ իմանում թե որտեղ թաքնվեմ».Միքայել Աջապահյան
Կրքերը դեռ թարմ են վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հոխորտանքի հետ կապված, ով խորհրդարանի բարձր ամբիոնից, օլիգարխներին, հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներին նախազգուշացրեց, որ ովքեր «ազատություն են» վերապահում և աջակցում են «դիմադրություն» շարժմանը, այսուհետ հեշտ չի լինելու , քանի-որ նախկին իշխանությունների օրոք զուսպ էին, սակայն ավելի դիպուկ էր ասված հոգևոր դասին, որոնց անվանել էր հագուստի տակից քիթը վախից չհանող վախկոտների, սակայն հիմա «ազտություն են» տեսել ու նրանց հերթն էլ կգա: Բայց այսօր խորհրդարանի ղեկավարի հոխորտանքին ավելացավ…
Կարդալ ավելին«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏԵՐՍ, ՓԱՍՏՈՐԵՆ ԻՆՁ 7 ՏԱՐՎԱ ԱՂՈԹՔ ԷՐ ՊԵՏՔ, ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»Լիանա Անթառանյանը Սոս Ջանիբեկյանի միջադեպի հետ կապված
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր Ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ կիսվել է իր հետ տեղի ունեցած նոր միջադեպի մանրամասներով։ «․․․ էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետեւանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երեւի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր: Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում», – գրել է դերասանը: Նրա պատմելով կրկին հանդիպել է ցուցարարների, որոնք մեքենայի միջից հայհոյել են նրան․ «Բայց երեկ կրկին հանդիպեցի…
Կարդալ ավելինԹուրք հայտնի հոգեւորականը կոչ է արել «ոչնչացնել» քրդական կուսակցությունն ու քաղաքացիությունից զրկել նրա աջակիցներին
Թուրք հայտնի կառավարամետ հոգեւորական Ահմեթ Մահմութ Ունլյուն դատապարտել է Ժողովուրդների դեմոկրատական ընդդիմադիր քրդամետ կուսակցության (HDP) կողմնակիցներին՝ կոչ անելով զրկել նրանց թուրքական քաղաքացիությունից, փոխանցում է Ahval-ը: Ուրբաթ YouTube-ի իր ալիքում հրապարակած տեսանյութում բարկացած հոգեւորականը, որը հայտնի է նաեւ որպես Քյուբբելի Ահմեթ Խոչա, կոչ է արել «ոչնչացնել» Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանի մեծությամբ երրորդ կուսակցությունն է, ինչպես նաեւ կոչ է արել աստծուն «անիծել» այդ խմբավորմանը եւ թույլ չտալ նրանց հաղթահարել խորհրդարանական անցողիկ շեմը հաջորդ ընտրություններին: «Եթե դուք…
Կարդալ ավելինԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց
Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։ Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։ Նշենք, որ Դիարբեքիրի…
Կարդալ ավելին







