Կին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները

 

Կին գյուղապետի հաջողության գրավականը   եվ սպասվող ընտրությունները

 

«Զրույց» թերթը   և  «progressarmenia.com»  էլեկտրոնային կայքը  հերթական հանդիպումն է ունեցել   Վերին Դվին ասորական  համայնքի  երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով Արարատի մարզում միակ  կին համայնքապետն է  և ղեկավարում է   համայնքը: Նրա խոսքերով ՝ գյուղը   կուռ է  և միասնական , որտեղ  կողք-կողքի  ապրում ու արարում են  ազգային  այլ  փոքրամասնություններ  հաշտ ու միասնական որոշումներ են կայացնում ի նպաստ համայնքային  զարգացման:  Վերին Դվինի խնդիրների ,   ձեռքբերումների և  ընթացիկ  ծրագրերի շուրջ զրուցեցինք համայնքապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ:

 

Ինչպես մենք  նախկինում անդրադարձել էինք   Վերին Դվին համայնքը    հայտնի է, որպես  Ասորի Դվին անվանմամբ, որը  հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը միշտ էլ հայտնի է եղել իր կուռ և պահպանողական դրսևորումներով, որի խթանմանը նպաստում են հենց համայնքի  երկարամյա ղեկավարը հնարավորություններ ու պայմաններ ստեղծում առողջ ստեղծագործական միջավայրի համար:

Վերին Դվին համայնքի ղեկավարը մշտապես իր համագյուղացիների կողքին է , ջանք ու եռանդ չի խնայում համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում ,  նրա  յուրաքանչյուր օրը սկսում է աշխատանքով ու գյուղի հոգսերով:

Տիկին Պետրովա  ինչպես գիտենք Արարատի մարզում միակ ազգային փոքրամասնություն ներակայցնող  համայնքի կին ղեկավարն եք, այս պարագայում ի՞նչպիսին է Ձեր փոխհարաբերությունը   մարզպետի հետ:

  

-Այո ճիշտ նկատեցիք , որ  մարզում միակ  կին համյանքապետն եմ , սակայն  այդ փաստն ինձ ավելի  պատասխանատու  է դարձնում բոլոր  խնդիրները  և համայնքային նշանակության  մարտահրավերներին   դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ  կին ղեկավարն  ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած  ոլորտում,   իսկ մեր մարզպետ` Սեդրակ Թևոնյանը բարձր հարգանքի տեր , իմաստուն և խելացի ղեկավար է ում հետ աշխատելն ու համագործակցությունը  շատ դրակն   խթան  է  հանդիսնում մեր համայնքի  խնդիրները  լուծելու  գործում:

Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին և առիթից օգտվելով կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որն արդեն  լուծվել է, այսօր համայնքը գազաֆիկացված է 100  տոկոսով: Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:

Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:

 

 –Տիկին Պետրովա  ինչպիսի՞ն էր նախորդ տարին, համայնքային նշանակության խնդիրների լուծման առումով հաշվի առնելով , որպես առանձին  համայնք:

 

-Նախ  ցանկանում եմ իմ և մեր ասորական համայնքի անունից շնորհակալություն հայտնել մեր ՀՀ կառավարությունից , որ մեզ հնարավորություն տրվեց, մեր  ազգային , մշակութային , լեզվի և այլ ավանդույթները    պահելու և զարգացնելու նոր  հնարավորության համար: Իսկ նախորդ տարին մենք իրականացրեցինք մեր առջև դրված  բոլոր խնդիրները ամբողջությամբ, որոնք  ծրագրավորել  էինք  հասցրել ենք  կատարել:Հատկապես  ցանկանում եմ նշել,   որ  նախորդ տարի լուծեցինք   գիշերային լուսավորության հիմնախնդիրը ,  մենք կունենանք այսուհետ 100 տոկոսով լուսավորված համայնք:

 

Տիկին Պետրովա, ի՞նչ պլաններ  ունեք  իրականացնելու  ընթացիքկ տարում հաշվի  առնելով , որ  աշնանը տեղի են ունենալու   ՏԻՄ  ղեկավարի  նոր ընտրություններ:

 

-Անկեղծ ասած Վերին Դվինը   միշտ աչքի է ընկել, որպես կայացած, զարգացող  կուռ և միասյնական  համայնք ,  որտեղ տարիների ընթացքում լուծում են ստացել, համայնքային նշանակության բոլոր խնդիրները ՝ որի արդյունքում այսօր մենք ունենք ժամանակակից հիանալի մանկապարտեզ, մշակույթի տուն, գիշերային լուսավորություն , սակայն  չնայած այս բոլոր ձեռքբերումներին   մեր մտահոգությունը մեր միջնակարգ  դպրոցի անմխիթար վիճակն է թեպետ նա  մեր լիազորության տիրույթից դուրս է, որը    կառավարության՝ ՊՈԱԿ է ,  սակայն մեր երեխաներն են հաճախում և իրենց մանկապատանեկան տարիներն ու կրթությունը ստանում են նրա պատերից ներս:Ուստի ես կցանկանամ , որ մեր աշակերտները հաճախեն բարեկարգ  կրթօջախ: Այդ խնդիր լուծման  համար   ես կցանկանայի , որ դպրոցի  վերանորոգման հարցը դրվեր օրակարգ :

Ինչ վերաբերվում է աշնանը կայանալիք սպասվող ՏԻՄ ղեկավարի ընտրություններին ,  ես կարծում եմ , որ կառաջադրեմ իմ թեկնածությունը քանի-որ  համայնքի համար պետք է միասնական, ամուր և համայնքային աշխատանքերը  նպատակին հասցնելու կարողություն ունեցող ղեկավար: Իսկ մեր  համայնքի  բնակիչների կենցաղը բարելավելու համար  մեզ անհրաժեշտ է ճանապարհների ասֆալտապատման  խնդրի  ամբողջական լուծումը: Մեր համայնքի համար այս պահին  միակ գերնպատակ է ճանապարհների ասֆալտապատման հիմնախնդիրը , որի լուծման  համար մենք ունենք  իրատեսական  մոտեցումներ , այն  պատրաստ ենք իրականացնել  մեր ազգաբնակչություն և ավագանու հետ որոշման եղանակով: Եվ  այսպիսով  ծրագիրը կյանքի կոչելուց հետո,  մենք կունենանք  Վերին Դվինի   բարեկարգ  և բոլորիս կողմից  սպասված  գեղեցիկ համայնքը:

 

 

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Spread the love