Այսօր Ադրբեջանական ԶԼՄ-ները միմյանց հերթ չտալով հաղորդում էին իրենց իշխանությունների հաղորդումը , առա այն մասին , որ իբր ՀՀ-ից Արցախ է տեղափոխվել ռազմական ավտոշարասյուն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները: