93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։ Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է…
Կարդալ ավելինՄշակույթ
Հույն հնագետների ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում պաշտպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը
Հույն հնագետների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին վճռական միջամտություն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, հայտնում է Art News-ը։ Աշխարհի ամենակարեւոր կրոնական եւ մշակութային վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիան 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր դարձել: Այն ի սկզբանե որպես եկեղեցի էր կառուցվել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարությունը խիստ վիճահարույց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բյուզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկվել: Նամակում…
Կարդալ ավելին«Բարով ես ծնվել, պապայի ու մամայի հեքիաթ»․ Ավետ Բարսեղյանի շնորհավորանքը դստերը
Ավետ Բարսեղյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ եւ դստեր հետ։«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում ընտանիքի նդամները կերպարանք են ընդունել լողափին։ «Լույսս, Լուսես, աղջիկս, բարով ես ծնվել, պապայի ու մամայի հեքիաթ», – հրապարակմանը կից դստեր տարեդարձը ջերմ շնորհավորել է Ավետը։
Կարդալ ավելին«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռեմեյքի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ
Ռուս ռեժիսոր Մարիուս Վայսբերգը, ով նկարահանել է «Ճակատագրի հեգնանքը» հոլիվուդյան ռիմեյքը, աշխատում է «Уволить Жору» ֆիլմի վրա, որի գլխավոր դերերում հանդես կգան Դանիլա Կոզլովսկին եւ Միխայիլ Գալուստյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես հիմա մի նախագիծ ունեմ, որը մեկնարկում եմ երկու շաբաթից։ Ֆիլմում կնկարահանվեն Միխայիլ Գալուստյանը եւ Դանյա Կոզլովսկին», – երեքշաբթի օրը «Бюллетень кинопрокатчика»-ի եթերում ասել է Վայսբերգը: Ռեժիսորը հայտնել է նաեւ, որ նախագիծ է պատրաստում Վյաչեսլավ Դուսմուխամետովի եւ Թայմուրազ Բաջիեւի հետ։
Կարդալ ավելին«Չեմ վախենում»․ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին
ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին։ Դերասանն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ տեսանյութ հրապարակելով։ «Սվետաֆորի տակ կանգնած՝ դուբինկով հասնում եք հետևից հետեւիցս, խփում եք, ավտոս ջարդում եք, խփում եք գլխիս, ուզում եք ինձ սպանե՞ք։ Գիտեք՝ վախենալո՞ւ եմ ձեզանից։ Չեմ վախենում ոչ ձեզանից, ոչ էլ մեռնելուց։ Մի քիչ թասիբ ունեցեք։ Հեռախոսիս համարը սայթիս վրա դրած ա․ զանգեիք, նստեիք, հանդիպեինք, սաղիդ պատասխանները կտայի հատ-հատ։ Հայեր։ Էլի հայերը։ Ահավոր վիրավորված եմ»,- ասել է նա։ Նա…
Կարդալ ավելինՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈւ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՇՈւՐՋ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ՝ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ՀԵՏ(ֆոտոշարք)
Յոթնամյա դադրից հետո, վերջերս հավատացյալների համար իր դռները վերաբացեց Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը: Նրա ստեղծման պատմության և «ոդիսական» անցյալի շուրջ զրուցեցինք Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։ –Սրբազան Հայր, կարող ե ՞ք մեզ տեղեկություններ տալ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու բուն հիմնարկության թվականի մասին: -Այս եկեղեցին կը գտնուի Տիգրանակերտի հին քաղաքին մէջ՝պատմական պարիսպներէն ներս (Սուր իչի)։ Սա մեր կոչած ձեւով քրիստոնեաներու թաղամասն է (Կեաւուր Մահալլէսի): Այս եկեղեցին Միջին Արեւելքի…
Կարդալ ավելինՍՈՎՈՐԻՐ ԱՅՍՕՐ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ԵՎ ԱՊԱԳԱՅԻԴ ՀԱՄԱՐ (ֆոտոշարք)
ՀՀ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել միջին մասնագիտական կրթության բարելավման և խթանման նպատակով: Վերջերս ԿԳՄՍՆ -ից տեղեկացանք, որ 2021-2022 ուսումնական տարում ըստ վիճակագրության ամփոփ տվյալների՝ ԲՈՒՀ-ում դիմորդների քանակն ավելի նվազել է՝ համեմատաբար միջին մասնագիտական կրթություն (քոլեջներ) ցանկացող դիմորդների քանակի հարաբերությամբ: Բանն այն է , որ վերջին շրջանում պահանջված են դարձել բարձր վարձատրությամբ մի շարք արհեստներ, որոնց պահանջարկը խթանել է քոլեջներում դիմորդների հոսքի ավելացմանը: Քոլեջների դերի մեծացման և դրանց առավելությունների հետ կապված մենք զրուցեցինք …
Կարդալ ավելինԿաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին
Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով…
Կարդալ ավելինՀայաստանում հիանալի ընդունելության արժանացա. Նոբելյան մրցանակակիր
Մի քանի հիանալի օր եմ անցկացրել Հայաստանում, տեսել եմ մարդկանց, ովքեր ցանկանում էին նկարվել ինձ հետ կամ պարզապես ողջունել ինձ։ Այս մասին հունիսի 15-ին Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ ասաց Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը։ «Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարեւորություն տալիս։ Եթե ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ…
Կարդալ ավելինՄահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը
79 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ 1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։1980թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ․-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի…
Կարդալ ավելին






