Այս անգամ մենք հանդիպեցինք մեր սպառողներին շատ հայտնի ալրային եվ շաքարային հրուշակեղենի հայրենի լավագույն արտադրողներից ՝ «Դարոյնք» կազմակերպության ղեկավար ՝ Կարեն Աֆրիկյանին, ով մեզ ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները:
-Պարոն Աֆրիկյան նախորդ տարվա կտրվածքով ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ կազմակերպությունը եվ ի՞նչ սպասելիքներ ունեք 2022 թվականից:
– 2021 թվականը բարենպաստ էր մեր կազմակերպության ձեռքբերումների համար: Սակայն կցանկանայի ընդգծել նոր հոսքագծի ձեռքբերման փաստը, որը ժամանակակից և մրցունակություն ապահովող ևս մեկ կարևոր ձեռքբերում էր մեր ընկերության համար:
Մշակել ենք նոր արտադրատեսակ , որը ցավոք չհասցրեցինք նախորդ տարի արտադրել , սակայն ես վստահ եմ , որ այս տարի մեր սպառողներին կներկայացնենք մեր նոր արտադրատեսակները, որը համոզված եմ նույնքան սիրելի կլինի և ընդունված, որքան մեր մյուս արդեն ծանոթ քաղցրավենիքները: Նոր ծրագրեր ունենք , որը ընթացիք տարում պարզ կլինի, իսկ առհասարակ դրական տեղաշարժ ենք ակնկալում 2022 թվականից:
-Ո՞րքանով է բարդ մրցակցային շուկան տեղական արտադրողի համար:
-Մրցակցությունը միշտ ավելանում է , ինչպես գիտեք դա ազատ շուկայական հարաբերությունների մարտահրավերներից է , բայց մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք մեր դերն ու նշանակությունը ամրապնդել սպառողական շուկայում և մեր հանրապետությունից դուրս: Մեզ հետ դժվար է մրցակցել և այդ են վկայում հանրապետությունում մի շարք ֆաբրիկաների լուծարումը, որը ի դեպ ցավով եմ նշում , բայց մրցակցությունը ենթադրում է իր կանոնները:
– Արտահանման աշխարհագրությունն ընդլայնման հետ կապված կա՞ն նոր ծրագրեր:
-Ծրագրեր միշտ էլ կան այդ ուղղություններով: Մենք արտահանում ենք ԱՄՆ , Վրաստան և այո՛ ընթքացիկ տարում նոր բանակցություններ ենք տանելու այլ շուկաներ մտնելու համար:
– Կախված առաջընթացից և արտադրության ծավալների աճից գուցե հեռանկար լինի խոշորացման հետ կապված: Իսկ ինչ վերաբերվում է վարպետ-տեխնոլոգներին նրանք բոլորը մեր հայ փորձառու հրուշակագործներն են, սակայն կախված նոր արտադրատեսակների արտադրությունից երբեմն հրավիրում ենք դրսից համապատասխան մասնագետների նրանց հմտության և փորձի փոխանակման կիրառման համար:
«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվելէ 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվելէ 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենա սիրվածներից է Հայաստանում, իսկ արտադրվող ապրանքների տեսականին արդեն մի քանի տասնյակ անունի է հասնում: Ձեռնարկության ձեռբերումների անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` 2003 թվականից մենք այն եզակիների շարքումենք, որոնք արժանացել են Արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին: Նույն, 2003 թ. Ժնևում B.I.D. (Busines Initiative Directions) վարչությունը պարգևատրելէ «Դարոյնք» ձեռնարկությունը որակի ոսկե աստղով (International Quality Gold Star): Սակայն մենք չենք բավարարվում եղածով: Կազմակերպության ողջ աշխատակազմը անդադար ջանում է արտադրաեղանակների զարգացման, արտադրանքի որակի և արտադրական կուլտուրայի բարձրացման, տեխնիկատեխնոլոգիական հիմքի հետագա զարգացման և արտադրական հզորությունների աճի ուղղությամբ: Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ