Անցյալ տարի դարձանք միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ: Մենք միակ երկիրն ենք, որ սահման չունենալով Միջերկրական ծովի հետ, այդ հարթակի անդամ ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Ոչ միայն դարձանք այդ հարթակի անդամ, այլեւ Հայաստանն ընտրվեց այդ հարթակի փոխնախագահ եւ այս տարվա հոկտեմբերին այդ կառույցի ժողովը կանցնի Հայաստանում: Նաեւ նախանցյալ տարի դարձել ենք ֆրոնկոֆոն երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ»,-ասաց նա:
Տիգրն Հակոբյանը տեղեկացրեց, որ բավականին մեծացել է հայերենով հաղորդումների ծավալը եթերում. «Մենք գիտենք դժգոհությունը, որ օտար լեզուներով, հատկապես ռուսերենով շատ են հաղորդումները, բայց ամեն ինչը պետք է նայել զարգացման մեջ: Եթե հետեւեք հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններին, կտեսնեք, որ այնտեղ գրեթե ռուսական բովանդակություն չկա: 6-7 տարի առաջ մինչեւ 70-80 տոկոս բովանդակությունը, բոլոր ֆիլմերը, հաղորդումների մծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերենով էին:
Մենք գտնում ենք, որ որպես Հայաստանի լեզվական անվտանգությունն ապահովող բավականին մեծ քայլեր ենք արել»,-ասաց նա: