Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրման հետեւանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 26751-ի, վիրավորվել է 65636 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 114 և վիրավորվել 249 մարդ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մահացածներից շատերի մարմինները դեռևս մնում են ավերված շենքերի տակ և անկլավի ճանապարհներին։ Շտապօգնության բրիգադները և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները չեն կարողանում հասնել նրանց։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ իսրայելական ուժերը երկրորդ շաբաթն է խստացնում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր բժշկական համալիրի շրջափակումը։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ են գտնվում առնվազն 150 բուժաշխատող, 450 վիրավոր և 3 հազար տեղահանված։