Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն

Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։

Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր: Այս մասին հայտնում են Մատենադարանից։

Հիշեցնենք, որ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իրանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։

Spread the love