Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է. ոստիկանությունը դեռ չի գտել աշխատասենյակի բանալին ու կնիքը

Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե որտեղ է անհետացել Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը, ուստի հնարավոր չի դեռ կազմակերպել համայնքապետարանի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏԻՄ ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմած ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնահազարյանը:
«Ի վերջո, ըստ օրենքի այդ կնիքը վավերական էլ չէ: Խոշորացված համայնքը ստեղծվելուց հետո պետք է, որ համայնքը որպես առանձին միավոր, որպես խոշորացված միավոր նոր կնիք ունենա, բնականաբար, վարչական շրջաններ էլ պետք է ձեւավորվեն, յուրաքանչյուրն իրենց կնիքներով: Այս պահի դրությամբ այդ ընթացքը կասեցված է, այդ ուղղությամբ որեւէ աշխատանքներ չեն կատարվում փաստորեն: Խոշորացված համայնքը դեռեւս բյուջե չունի կազմավորված, բազմաթիվ  գործառույթներ, որոնք կախված են համայնքի կենսական անհարժեշտությունները ապահովելու համար եւ այս բոլոր գործառույթները կասեցված են»,- ասաց նա:
Ավագանու անդամը եզրափակելով խոսքն ասաց, որ այս պահին, ըստ էության պարալիզացված են  համայնքապետարանի աշխատանքները. «Հաշվի առնելով սահմանային սրացումները եւ այն հանգամանքը, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, այս առումով հրատապ է, որ համայնքապետարանը կարողանա որքան հնարավոր է շուտ լիարժեք աշխատել»:
Ավագանու անդամի խոսքով` համայնքապետարանի աշխատանքները կսկսվեն այն ժամանակ երբ կլինի նոր կնիք եւ աշխատասենյակի բանալին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։
Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները, որի ժամանակ համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքն անհետացել են, ոչ ոք տեղյակ չէ, թե ուր


Spread the love