2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 ՀՀ անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:
Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (172 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (114 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց այդ ծախսերի համար հատկացնել 17 մլն դրամ: