Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար:
«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի:
Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:
Նախագծի նպատակն է Ծրագրի գործողության 2024–2026 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման հիմնական միջոցառումները:
Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները