Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունք (81+115): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Երկամարտում գրանցեց 180 կգ արդյունք (80+100):

Առաջինը մրցահարթակ դուրս եկավ Իզաբելա Յայլյանը: Պոկում վարժությունը Յայլյանը սկսեց 80 կգ-ով եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 85 կգ, բայց մոտեցումը ձախողեց: Երրորդ մոտեցումը նույն քաշով նույնպես ձախողեց: Այս վարժությունում պայքարն ավարտեց 8-րդ տեղով:

Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մոտեցմամբ պոկեց 81 կգ: Երկրորդ մոտեցման համար հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 84 կգ: Գրիգորյանը դժվարությամբ, բայց պոկեց ծանրաձողը: Մրցավարները չհաշվեցին: Երրորդ մոտեցումը 84 կգ-ով նույնպես ձախողեց:  Գրիգորյանն այս վարժությունում պայքարն ավարտեց 7-րդ տեղում:

Հրում վարժությունում Գրրիգորյանը մեկնարկեց 105 կգ-ով եւ հրաշալի կատարեց առաջին վարժությունը:  Երկրորդ մոտեցումով պոկեց 111 կգ, որը նույնպես հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երրորդ մոտեցման համար մարզիչներն ավելացրեցին եւ 4 կգ, որպեսզի Գրիգորյանը պայքարի չեմպիոնության համար: 19-ամյա ծանրորդը 115 կգ եւս բարձրացրեց եւ հռճակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս վարժութունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունը մեկնարկեց 95 կգ-ով եւ հաջողությամբ պահեց գլխավերերում: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 100 կգ:  Երրորդ մոտեցման համար մարզիչները 5 կգ-ոց քայլ կատարեցին, բայց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը չկարողացավ պոկել:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը պայքարում էին օլիմպիական 59 կգ քաշային կարգում վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Spread the love