ԱԽ քարտուղար. Հայաստանն Ադրբեջանից գրավոր պատասխան է ակնկալում առաջարկների փաթեթին Posted on January 20, 2022January 20, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Ընդհանուր առմամբ, առաջարկները վերաբերում են սահմանին այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որը բարենպաստ պայմաններ կստեղծի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի համար։ Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով` կառավարությունն ու իշխող կուսակցությունից պատգամավորները երկար ժամանակ քննարկում էին առաջարկների հիմնական մասը։ Դրանք վերաբերում են զորքերի հայելային դուրսբերմանը, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը` հաշվի առնելով ԽՍՀՄ ժամանակների քարտեզը կամ քարտեզները, ինչպես նաեւ քայլեր, որոնք պայմաններ կստեղծեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին անցնելու համար։Հարցին` արդյո՞ք Բաքվից արձագանք է եղել` Գրիգորյանն ասաց, որ մինչ այժմ գրավոր պատասխան, որպես այդպիսին, չի ստացվել։ «Մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել եւ գրավոր պատասխան ենք ակնկալում»,- ասել է Գրիգորյանը։Իսկ թե ուր պետք է Հայաստան դուրս բերի իր զորքերը` հաշվի առնելով, որ Ադրբեջանը պնդում է, որ այդ տարածքն իրենն է, ԱԽ քարտուղարն ասաց, որ եթե իրենք առաջնորդվեն հայկական կողմի առաջարկով, ապա նման հարց չի առաջանա, քանի որ « հաշվի ենք առնում այն քարտեզը, որը եղել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում, այսինքն՝ սկսում ենք դուրսբերման գործընթացը ոչ թե առաջնորդվելով այս պահին զորքերի փաստացի տեղակայմամբ, այլ` հիմնվելով ԽՍՀՄ ժամանակների քարտեզի վրա, եւ այդ քարտեզով զորքերը հայելային կերպով դուրս են բերվում»:Հարցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն, զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ հասել են, բայց իրականում այլ կերպ է ստացվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի պահպանում գերիների հետ կապված դրույթները, Գրիգորյանն ասաց, որ հայտարարությունը ոչ մի կերպ չի վերաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ կոնկրետ ԼՂՀ մասով կարգավորմանը, ասաց Գրիգորյանը։«Մեր առաջարկներն ընդհանուր սահմանազատման եւ սահմանագծման մասին են՝ հաշվի առնելով փաստացի ստեղծված իրավիճակը, ուղղված են այս խնդիրների լուծմանը, այսինքն՝ իրավիճակի հանգուցալուծմանը։ Ադրբեջանն, իհարկե, չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»,- ասաց Գրիգորյանը։Անվտանգության խորհրդի քարտուղարը հերքեց փորձագետների այն կարծիքը, թե վտանգ կա, որ զորքերի հայելային դուրսբերման դեպքում Կապանը եւ հարակից համայնքները կհայտնվեն չեզոք գծում։ «Նման վտանգ չկա։ Սահմանազատման եւ սահմանագծման դեպքում Հայաստանի Հանրապետության ոչ մի համայնք կամ տարածք չի կարող հայտնվել չեզոք գծում։ Նման խնդիր չկա»,- վստահեցրեց Գրիգորյանը։Ինչպե՞ս են իշխանությունները պատկերացնում հայելային դուրսբերում այն վայրերում, որտեղ ենթադրվող սահմանն անցնում է բնակավայրերի միջով։ Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմի առաջարկները վերաբերում են նման իրավիճակների լուծմանը։ «Որտեղ բնակավայրեր կան, զորքերը կամ սահմանապահ զորքերը կկանգնեն բնակավայրի երկայնքով` սահմանի կողմում»,- պարզաբանեց Գրիգորյանը։Լրագրողները նշեցին, որ ադրբեջանա-թուրքական դուետը պայմաններ է առաջ քաշել. Գրիգորյանը զարմացավ. «Ի՞նչ եք խոսում: Դուք խոսում եք սահմանազատման ու սահմանագծման, թե՞ այլ հարցերի մասին։ Կոնկրետ սահմանազատման եւ սահմանագծման հարցում մենք գրավոր պատասխան ենք ակնկալում սահմանազատման եւ սահմանագծման մասին մեր առաջարկների փաթեթին»։Հարցին, թե հայկական կողմը, բացի հայելային զորքերի դուրսբերումից, ի՞նչ առաջարկներ է արել, ինչի՞ մասին է խոսել ՌԴ ԱԳ նախարարը եւ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը մերժի այդ առաջարկները, Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար պարոն Լավրովը խոսում է նույն առաջարկների փաթեթի մասին, որը մենք ներկայացրել ենք Մոսկվային եւ Բաքվին։ Կարծում եմ՝ նույն առաջարկները նկատի ունենք։ Որքան դա հնարավոր էր հրապարակավ, ես ներկայացրեցի»։«Զորքերի դուրսբերումն եւ սահմանազատումն ու սահմանագծումը նույն բանը չեն։ Խոսքը ԽՍՀՄ քարտեզների հիման վրա դուրսբերման մասին է։ Իսկ սահմանազատման եւ սահմանագծման համար պետք է երկար գործընթաց լինի»,- ասաց Գրիգորյանը՝ ի պատասխան հնչեցված մտահոգություններին Տավուշի հատվածի եւ դեպի Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի շրջանում հատվածի վերաբերյալ։ Post Views: 38 Spread the love