Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են։
Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 9 սենթով՝ մեկ բարելը 83,47 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 9 սենթով՝ մեկ բարելը 83,56 դոլար։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում էժանացել են 10 սենթով՝ մեկ բարելը 78,36 դոլար։ Նախօրեին WTI-ի աճուրդներ չէին կայացել՝ ԱՄՆ-ում պետական տոնի հետ կապված։