Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալ։
17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ եւ փոքր մեդալ: