Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ – Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հրավերով Մուրադ Մերզուկին՝ իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, առաջին անգամ են գալիս Հայաստան։ Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եվ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։ Երևանյան հյուրախաղերը կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ: Մամլո պատասխանատու՝ Դավիթ Գրիգորյան +374 91 58 94 55