Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ

Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան ապրանքների դեֆիցիտի հարց է, որքան հասանելիության, տրանսպորտի, պահելու, լոգիստիկայի, որակի եւ այլընտրանքի խնդիր։

«Օրինակ, կան երկրներ, որտեղ նկատվում է ցորենի պրոֆիցիտ, բայց որտեղից մենք այն բերել չենք կարող։ Այս բոլոր խնդիրները ինքնահոսի մատնված չեն, դրանք կառավարվում են»,- հավաստիացրել է նա։

Spread the love