2023թ. տարեկան շահութահարկ վճարողի հաշվարկ՝ հաշվետվությունը դեռևս ներկայացված չէ (ժամկետ՝ 2024թ. ապրիլի 20), հետևաբար որևէ իրազեկ աղբյուրից հնարավոր չէր վերցնել տվյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ից թե ինչ շահույթ է արձանագրել ընկերությունը 2023 թվականին, հաշվի առնելով, որ օրերս Ազգային ժողովում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շահույթի վերաբերյալ տարաբնույթ թվեր են հնչել:
«Կապված ՀՀ Ազգային ժողովում հնչեցված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շահույթի և վճարված շահութահարկի գումարի մեծության հետ, հարկ ենք համարում նշել, որ 2023թ. տարեկան շահութահարկ վճարողի հաշվարկ՝ հաշվետվությունը դեռևս ներկայացված չէ (ժամկետ՝ 2024թ. ապրիլի 20), հետևաբար որևէ իրազեկ աղբյուրից հնարավոր չէր վերցնել տվյալ տեղեկատվությունը: Ընկերության շահույթի և շահութահարկի մասով հնչած մեծությունները նույնիսկ մոտավոր հաշվարկներով շատ հեռու են իրականությունից»,- նշվում է ընկերության պատասխանում: