ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ ՝ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Օրերս   «Առաջադեմ Հայաստան»  քաղաքացիակայն  նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը Հայաստանի ներքաղաքական վիճակի և սպասվող Սահմանադրության փոփոխության և  դրանից բխող սփյուռքի դերակատարության հնարավոր նվազման  հետ կապված տեսակետ էր հայտնել, որը մամուլում ակտիվ շրջանառվեց:

Հիշյալ տեսակետի վերաբերյալ որոշ  քաղաքական գործիչներ ևս իրենց խոսքն են ասել թեմայի շուրջ:Մասնավորապես  ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:Վերջինիս խոսքերով՝  «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ մտահոգությունն ու կարծիքը կիսում է , որը  շատ արդիական է ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծության ֆոնին: Իսկ սահմանդրության հնարավոր  փոփոխությունը  ծանր հետևանքների առաջացման պատճառ կարող է լինել:

  –Նախաձեռնության անդամը  իր հարցազրույցում անդրադառնալով ՀՀում անցկացվող հնարավոր ընտրություններին եւ Սահմանադրական փոփոխությունների անցկացմանը նշել էր, որ այս պահին դա էլ ավելի կխարխլի առկա ներքաղաքական խարխլված հիմքերը:Պարոն Բոստանջյան կիսում եք  Մնացականյանի այդ  տեսակետը:

-Ընդհանուր առմամբ ես լրիվ համաձայն եմ նման տեսակետի հետ:Եվ իսկապես դա այդպես է :Սփյուռքում և Հայաստանում էլ այդպիսի նախաձեռնությունները  մտահոգ են , սակայն ուժերը դեռ բավարար չեն: Սակայն Կուբայական  կարգախոսի  նման՝ ԿԱՄ ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ տերմինով պետք է առաջնորդվեն ՝ հիմա կարծում եմ ժամանակն է եկել:

Անկախ ամեն ինչից ուժեղ ենք թե թույլ, ծվատված ենք միևնույն է բոլոր դեպքերում երևույթը անտանելի է դարձել:Ես ուզում եմ ասել, որ կողմ եմ նոր փոփոխությունների  «ընտրություններին»  գործողների հեռացում, կամ մեկ այլ բան ՝միևնույն է մի բան պետք է կատարվի:

Այսօր Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս հանել Անդրկովկասից :

Լինի դա Արևմուտքը, Թուրքիան,  Ռուսաստանը թե Իրանը միևնույն է  ընտրությունների ժամանակ նրանց  «նպաստը» կերևա:

Մնացականյանը  նույն հարցազրուցում կարեւորել է Սփյուռքի դերակատարումը ՀՀի «ապաքինման» գործում, ի՞նչ կասեք այս մասով:

-Այո շատ իրավացի է :Բավական է հաշվի առնել մի փաստ, որ Հյաաստանից դուրս երեք անգամ գրեթե ավելի շատ հայ է ապրում քան հայրենիքում , դա արդեն իսկ փաստում է , որ սփյուռքի ներգրավածությունը պարտադիր և կարևոր է մեր հայրենիքում տեղի ունեցող գործողություններին մասնակցելու առումով չափազանց կարևոր է: Սակայն այսօր  մեր գործող իշխանություններն կարծեք թե  խանգարում են  ինքներս մեզ օգնելու հարցում:

Վերջում եզրափակեց իր խոսքը  պարոն Բոստանջյանը:

Լրատվություն

 

 

Spread the love