Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։Սակայն 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի 8-ը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին։ Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն։ Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Մաղթում եմ, որ հաջողությունները, սերն ու ժպիտները ձեզ ուղեկցեն ողջ տարվա ընթացքում:
Տոնական օրը Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ համայնքի ազգաբնակչության համար ևս հերթական անակնալով ավելի ջերմացրեց ու սիրավառ դարձրեց կանանց և աղջիկներին նվիրելով գարնանային ծաղիկներ: Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել բնակավայրերում և համայնքապետն իր շնորհավորական ուղերձն է հղել տոնի կապակցությամբ:
«Սիրելի կանայք, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ձեր անմնացորդ նվիրվածությունը արժանի է երախտագիտության ու հիացմունքի:Մեր ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում հայ կինն հաճախ է իր փխրուն ուսերին կրել կյանքի դառնություններն ու ճակատագրի փորձությունները, օրհասական պահերին բացառիկ արիություն ու կամք ցուցաբերել, որն օրինակելի է դարձել հետագա սերունդների համար:
Մեծ է ձեր ավանդը նաև հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում, դուք ձեր գործունեությամբ, բարեխիղճ ու նվիրված աշխատանքով շարունակում եք մեծ դերակատարություն ունենալ հարազատ երկրի ու համայնքի շենացման շնորհակալ գործում:
Եվ այս օրը ևս մեկ հիանալի առիթ է արժևորելու և բարձր գնահատելու մեր կանանց և մայրերին՝ ընտանեկան օջախի պահապաններին ու ազգային ավանդական բարձր արժեքները կրողներին:
Ուզում եմ նաև իմ առանձնահատուկ սերն ու խոնարհումն արտահայտել մեր հերոսածին մայրերին՝ մաղթելով նրանց ոգու ամրություն ու մխիթարություն: Թող խաղաղություն տիրի ողջ աշխարհում և ոչ մի կին այլևս ստիպված չլինի կրել որդեկորույս մոր, այրիացած կնոջ դառը ճակատագիրը:
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան երջանկություն, սեր և անթիվ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Թո՛ղ ձեր սրտում միշտ գարուն լինի և թո՛ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերը:
Շարունակե՛ք ժպտալ և ձեր ժպիտներով գեղեցկացնել կյանքը»: