ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Հանձնաժողովից փոխանցում են , որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում։

Spread the love