Գյոթեբորգի համալսարանի շվեդ գիտնականները ապացուցել են, որ հյուսքը զգալի օգուտ է բերում այն մարդկանց, որոնք տառապում են հոգեկան խանգարումներով։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Occupational Science (JOS) գիտական պարբերականում։
Մասնագետները գնահատել են հյուսքով զբաղվող ավելի քան 600 մարդկանց արձագանքները իտերատիվ կոնտենտ-անալիզի մեթոդների օգնությամբ։
Արդյունքները ցույց են տալիս երեք ակնհայտ միջոց, որոնցով հյուսելը նպաստում է հոգեվիճակի բարելավմանը։ Հյուսքն օգնում է թուլանալ, կարգավորում է կյանքը եւ մասնակիցներին տալիս է ինքնության զգացում, ինչն ընդհանուր առմամբ նվազեցնում է տագնապը։
Բացի այդ, հարցման ենթարկված հյուսող կանայք կարծում են, որ հյուսքը բարձրարժեք զբաղմունք է, որը բարելավում է իրենց առողջությունը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։
Որոշ հյուսող կանայք նաեւ փոփոխություններ են նկատել իրենց մտավոր պրոցեսներում՝ հայտնելով, որ երբ հյուսել են, իրենց մտածողությունը դարձել է ավելի հստակ, եւ ավելի հեշտ է եղել կառավարել իրենց։
«Հյուսող կանայք ստեղծագործաբար են մոտենում հանգստին, որը կարող է օգնել նրանց հաղթահարել կյանքի դժվարությունները եւ դրանով իսկ բարելավել իրենց հոգեկան առողջությունը։ Ես համոզված եմ, որ սա է պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ սկսել հյուսել մեր օրերում»,- նշել է հետազոտության հեղինակ Ջոաննա Նորդստրանդը։