ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՆՔԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ . ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ «ՍԵՅՍՄՇԻՆ » ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ.(ֆոտոշարք)

«Սեյսմշին»  կազմակերպությունը  ստեղծվել է շինարարական տեխնիկական նորմերի  հսկողության  պահպանման նպատակով և իր առջև դրել է հիմնական մի քանի խնդիրներ  և նպատաներ:Կազմակերպության  ստեղծումից շատ կարճ ժամանակ անց հասցրել է  իր մասնագիտական գործունեության ճիշտ դրսևորման շնորհիվ  վաստակել պատվիրատուների վստահությունը և դառնալ  իր ոլորտի առաջատարներից մեկը այդ են փաստում   մեծածավալ և պատասխանատու  շինարարական աշխատանքների  պատվերների մրցույթներում  շահումն ու իրականացումը: Բացի այդ կազմակերպությունը, որոշել է   ընդլայնել   մասնագիտական  գործունեության պրոֆիլը  զարգացման մեծ հեռանկար խոստանալով նաև քաղաքաշինության   ներկայիս  վիճակին:

Հայրենական շինարարության խթանման և զարգացման հեռանկարների և կազմակերպության ստեղծման   շուրջ մենք զրուցեցինք «Սեյսմշին»   կազմակերպության հիմնադիր –ղեկավար  ԼՅՈՎԱ  ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ:

Ե՞րբ է  հիմնադրվել  կազմակերպությունը  և որո՞նք են եղել ստեղծման   նպատակներն ու առաքելությունը :

-«Սեյսմշին»   ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Մեր առջև դրված նպատակներն ու խնդիրները ի սկզբանե  հանուն մեր երկրի շիարարության  որակի բարձրացման և նոր մարտահրավերներին դիմագրավելու  ժամանակակից մեթոդների կիրառում:Մեր ընկերույթունը համապատասխան  լիցեզիաներ ունի և նախագծման   որակի տեխնիկական  հսկողության   գործառույթ իրականացնելու  նկատմամբ  դրա հետ կապված  տևական ժամանակ  նաև մենք զբաղվում էինք փորձաքննությանբ, սակայն  այժմ  դրանով  չենք զբաղվում:Աշխատում ենք  միայն շենք –շինության վիճակի հետազոտությունների  իրականացմամբ  և շինարարությունների   տեխնիկական  որակի  հսկողության հարցերով:Քանի-որ կազմակերպության պրոֆիլը փոխեցինք նրա գործառույթներով պայմանվորված և կազմակերպության  առավել կարևորությունը և առաքելությունը համարեցինք,  շենք-շինությունների վիճակի հետազոտությունների գնահատման ու շինարարության որակի տեխնիկական հսկողությունը:

Պարոն Բունիաթյան  ,  ի՞նչպես  եք հսկում   տեխնիկական որակը  որպեսզի նորմատիվներից այն  չշեղվի և շինարարական  տեսակետից երբևէ խնդիրներ  ե՞ղել են:

-Մենք այս տարիներին  մասանկցել ենք  թե պետական և թե համայնքային նշանակության  շինարարական մրցույթների և շահել ենք աշխատանքների տեխնիկական հսկողության կարևոր առաքելությունը: Դրա շրջանակներում մենք աշխատել ենք Արագածոտնի մարզում, որտեղ  շինարարության  տեխնիկական  հսկողությունը վստահվել մեզ:Մարզպետարանի  կողմից ստացել ենք առաջարկը և մարզի շուրջ  յոթ գյուղական բնակավայրերում (համայնքներ) հետևել ենք շինարարության որակին: Համագործակցել ենք նաև Արարարտի մարզպետարանի հետ , որտեղ ևս  տեխնիկական հսկողության շրջանակներում իրականացրել ենք մարզպետարանի կողմից  առաջարկված   ծրագրերին: Ի դեպ ցանկանում եմ նշել, որ մեր համագործակցության շրջանակները մարզերով և համայնքներով չեն սահմանափակվում , համատեղ աշխատանքներ ենք իրականացրել  նաև  հանրապետության տարբեր  ՋՕԸ (Ջրօգտագործողների ընկերություն) կողմից  առաջարկված մի  շարք շինարարական   ծրագրերի՝  ջրատարների և այլ շինարարական տեխնիկական աշխատանքների որակի պահպանմանն  ենք հետևել:Մասնակցել ենք նաև կառավարության կողմից մասնավորապես ՀՀ ԿԳՄՍՆ  կողմից հայտարարված  մրցույթին և հաղթել  ենք « Դվին»    պատմամշակութային արժեք ներկայացնող շատ  կարևոր և պատասխանատու  , որոշակի հատվածում վերականգնման  տեխնիկական աշխատանքների որակի հսկմանը:

Մեզ համար շատ մեծ պատիվ և պատասխանտվություն է , որ մենք  մասնակցում, հաղթում և իրականացնում ենք այդ  կարևորագույն գործը, որը  վստահվում է մեզ:Մրցույթով ծրագրեր ենք  շահել  նաև   մայրաքաղաքում՝ մասնակցելով   Երևանի  մի շարք փողոցների թեքահարթակների  տեղադրման  շինարարության որակի և տեխնիկական  հսկողությանը:Ինչպես նաև մի  քանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողությանը:Եվ ամենակարևորն այն է, որ մեր կատարած աշխատանքները հասցրել ենք մաքսիմումի , որից գոհ են եղել բոլոր պատվիրատուները :

-Ի՞նչպես է հաջողվում աշխատել շինարարական կազմակերպությունների հետ , որպեսզի աշխատանքները  համատեղ  իրականացնեք  անխափան:

-Իհարկե  ցանկացած աշխատանքում էլ լինում են խնդիրներ: Մեզ մոտ էլ բացառություն չէ ՝ այս ընթացքում  եղել են կոնֆլիկտներ  շինարարների հետ , սակայն դա եղել է բացառապես աշխատանքի հետ կապված, որը ավարտվել է  մասնագիտական ճշգրիտ  նորամտիվների շտկումներով:

Մրցույթներին ի՞նչպես եք մասնակցում և ո՞ր սկզբուքներն են  Ձեր կազմակերպության հաջողության գրավականը:

-Ինչպես գիտեք բոլոր աշխատանքները  կատարվում են մրցույթային կարգով:Պարզ ասած հայտարարվում է մրցույթ  և  յուրաքանչյուր կազմակերպություն ունի իրեն բնորոշ կոմերցիոն և տեխնիկական   հագեցվածությունն ու սկզբունքները: Մարցույթին մասնակցող կազմակերպությունը փաթեթում նշում է գնային  առաջարկը ՝ և ի վերջո  շահում է  այն կազմակերպությունը, որը  համարվում է ամենացածր գնային հայտ ներկայացնողը:

Իսկ այսքանից  հետո չեմ կարող սպառիչ պատասխան տալ Ձեր հարցին թե ո՞ր կազմակերպությունը ի՞նչ  ռեսուրսներ ունի և ի՞նչպես է իրականացնելու իրեն վստահված աշխատանքները,  քանի-որ այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում::

-Պարոն Բունիաթյան ինչպես տեղեկացել ենք Արտաշատի համայնքապետարանից   Ձեր կազմակերպությունը մասնակցել է  համայնքում իրականացված աշխատանքներին՝ կմանրամասնե՞ք մի փոքր:

-Նախկինում  մեր կազմակերպությունը մասնակցել է Արտաշատ համայնքի կողմից  հայտարարված  (աշխատանքների, ծառայությունների) մրցույթին  և  մասնակից այլ կազմակերպություններից  մենք առաջարկեցինք   ամենացածր  գինը , որի արդյունքում մեր կազմակերպությունը հաղթող ճանաչվեց:Մենք սկսել ենք աշխատել  շինարարների հետ համատեղ մասնավորապես՝ Այգեզարդում իրականացրել ենք  երկու  աշխատանքներ  մեկը  շինարարական,  իսկ մյուսը՝   ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների տեխնիկական որակի հսկման: Իչպես նաև Այգեզարդում  Արտաշատի համայնքապետի  մեծ ջանքերի շնորհիվ իրականացվեց մեծածավալ և դարակազմիկ  աշխատանք , խորքային հորերի  հորատում Այգեզարդի բնակավայրում , որը թանկ հաճույք էր և աննախադեպ էր  կիսախողովակների ոռոգման ցանցի ստեղծումը համայնքի միջոցներով: Այգեպատ համայնքում ևս ոռոգման ցանց կառուցվեց, որտեղ մենք ևս իրականացրել ենք շինարարական որակի տեխնիկական հսկում:Նույն գյուղում գազատար խողովակաշարի աշխատանքներ ենք  իրականացվել , որտեղ ևս մենք  մասնակցեցինք որակի հսկմանը: Շահումյան գյուղում տեխնիկական հսկողություն ենք իրականցրել ոռոգման ցանցի աշխատանքներին՝ նույնը Բաղրամյան, Բերքանուշ , Ազատավան , Աբովյան , Նշավան, Բյուրավան և Մխչյան գյուղական բնակավայրերում , ոռոգման նեքին ցանցի աշխատանքներին, որտեղ խորհրդային տարիների անկումից հետո  զգալի աշխատանքներ այդ ուղղությամբ չէր տարվել: Բացի թվարկվածները՝ մեզ է վստահվել նաև Արտաշատ քաղաքի   բակային և փողոցների  ասֆալտապատման աշխատանքների տեխնիկակական որակի հսկման աշխատանքները: Մենք ենք իրականացրել   Արտաշատ քաղաքի և Վերին Արտաշատ գյուղական բնակավայրերի թվով 21 և  1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերականգնման որոկի տեխնիկական հսկողության աշխատանքները:

 

Պարոն Բունիաթյան  ի՞նչպիսի ծրագրեր ունեք կազմակերպության ընդլայնման և հեռանկարների հետ կապված:

-Այո՛ իհարկե  կարծում եմ յուրաքանչյուր նորմալ կազմակերպություն ստեղծման օրվանից ունի խնդիրներ և նպատակներ, որոնք  ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ընթացքում  զարգանում են  առաջարկվող մրցակցությանը  հաղթահարելու նպատակով:Մենք ևս ունենք մեր կազմակրեպության զարգացման տեսլականը, որոնք մեր ոլորտում պարբերաբար  թարմացման  միտում ունի  և այդ նորարարություններն արդեն վաղուց  ընդունված են այլ երկրներում և մենք այդ  հաջողված փորձը պատրաստ ենք որդեգրել և պրոյեկտել մեր երկրում, որպեսզի մեր  ոլորտը  հագեցնենք նոր մոտեցմամբ, խթանելով որակյալ շինարարության  կայացմանը և տեխնիկական անվտանգության ապահովմանը  մեր  հայրենիքում:

Կմատնանշե՞ք այն առավելությունները և նոր մոտեցումները , որ պատրաստվում եք առաջիկայում իրականացնենք:

-Ժամանակն է , որ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք  ունենա  տեխնիկական անձնագիր , որտեղ նշված կլինի շինության ստեղծման պատմությունից մինչև նրա հետ  կատարված  բոլոր միջոցառումների մանրամասները ՝  երբ է վերանորոգվել, ամիս ամսաթիվ (տանիք, շքամուտք, բազրիքներ ) և այլն , որոնք  կարևոր են շենքը հետագայում  ենթարկել ամրաշինական աշխատանքների և վերանորգման ցանկացած տիպի նորոգման ենթարկելուց առաջ:Առաջկա տարիները լինելու են առանցքային շինարարության ոլորտում մեր պատկերացումենրով , ուստի մենք պետք է այսօրվանից նախապատրաստվենք դրան ,  ձեռք  ենք բերում և վերազինում մեր կազմակերպությունը համապատասխան չափիչ –ստուգից սարքավորումներ և իրականացնում ենք տարբեր  միջոցառումներ, որպեսզի համապատասխան ստուգիչ-չափիչ սարքեր, փորձարկեն  և հնարավոր տարբերակով  ստուգել ապա ճշգրիտ գնահատել այնուհետև  անձնագիր տալ շենքի տեխնիկական վիճակի մասին:Մեր ուսումնասիրությունն ու գնահատականը մեծ ներդրում կլինի համայնքների և քաղաքաշինության կոմիտեյին հետագայում շինաշխատանքները կազմակերպելու համար:

-Պարոն Բունիաթյան   ապագայում ե՞րբ ենք պատրաստվում տեսնել  ակնադիտական ներկա եղանակից անցումը ժամանակակից տեխնիկական միջոցներին:

-Գիտեք ես չեմ կարող շուկայում գործող կազմակերպությունների անունից  ուրիշների մասով խոսել, դա աստիճանաբար ինչպես նաև պետության կողմից առաջարկվող նոր փոփոխություններին և  չափորոշիչներին ընդառաջ աստիճանաբար անցում կլինի: Մենք  այդ սպասվող փոփոխություններին ընդառաջ շուրջ 1 տարի է , որ մեր կազմակերպությունը վերազինել ենք նոր սարքավորումներով:Եթե մինչև 2024 թվականը  շենքերի անձնագրավորման հարցը օրակարգային չդառնա , սակայն համոզված եմ , որ ապագան տանելու է դրան:

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 

Spread the love