Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի Մայիսի 15-ին ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում՝ մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելով ինչպես անսամբլի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումները, այնպես էլ ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը: Այս պարային ներկայացմամբ անսամբլը մոտ մեկ ամիս շրջել է հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքներում: Հյուրախաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համատեղ: