ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Անահիտ Մանասյանը նշել է, որ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են խնդիրներ: Առաջին անգամ մեծ տեղ է հատկացվել մի շարք ոլորտների, որոնք նախկինում քննարկման առարկա չեն դարձել, օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրը:
Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես նշել է.
«Բռնի տեղահանված անձանց իրավունքների հետ կապված բավական մեծ հատված կա ներկայացված, բայց այն ներկայացված է նույնիսկ ոչ այն ծավալով, ինչ իրավկանացվել է: Այդ ընթացքում մեզ հասու են դարձել տեղեկատվություն ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի հետ կապված, որը ներկայացվել է մեր արտահերթ զեկույցում: Եվ շատ կարևոր է, որ սա, եթե չեմ սխալվում, առաջին դեպքն է, երբ ՄԻՊ զեկույցին, մասնավորապես քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, անձանց խոշտանգումների, մարմինների անդամահատման և նաև սահմանամերձ բնակավայրերում բնակիչների… ՀՀ ՄԻՊ զեկույցին հղում է կատարել նաև ԵԽ հանձնակատարը, ինչը ևս չափազանց կարևոր նշանակություն ունի»: