Միջազգային ստանդարտներին համապատասխան կլինիկա, որի լավագույն գովազդն ապահովում եմ կլինիկայի այցելուները

Ինչպես տեղեկացնում է հանրապետության առաջատար կլինիկաներից՝ Աստղիկ բկ-ն արձանագրել է մի շարք  ձեռքբերում այս անգամ  արտասահմանյան գործընկերության շրջանակներում  Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ երկարամյա գործակցության փորձի  շարունակական ընթացքով:

Մայիսի 2-4ը մասնագիտական այցով Հայաստան կժամանի ներկայում Diakonissen-Stiftungs-Krankenhaus Speyer-ի տնօրեն Ֆլորիան Շուտցը:

Պրոֆեսորը կանցկացնի արգանդի մարմնի և վզիկի, ձվարանների չարորակ և բարորակ գոյացությունների ախտորոշում և բուժում:

Պրոֆեսոր Շուտցի մեկնելուց հետո, նրա կողմից վիրահատված ու բուժում ստացած պացիենտները կշարունակեն իրենց բուժումը և ապաքինումը Աստղիկ բկ-ի օնկոգինեկոլոգիայի բաժանմունքում:

Ի դեպ հանրապետության առաջատար կլինիկաների ցանկում  ընդրգրկվել է «Աստղիկ»   բժշկական կենտրոնը: Այդ են փաստում կլինիկա դիմողների հոսքը, որը փաստել է    «Սպառողերի Ասոցիացիա»  ՀԿ կողմից իրականացված մասնավոր սոցհարցումները: Կլինիկան մի շարք  առանցքային  ոլորտներում ունի զգալի ձեռքբերումներ և մրցունակ է տարածաշրջանի լավագույն կլինիկաներին: Վերջին շրջանում կենտրոնը  վերարզինվել է ժամանակակից բուժսարքավորումներով,  նրանց կիրառման միջոցով ավելի քան արդյունավետ է դարձել հիվադությունների կանխարգելումը , ախտորոշումը,  ինչպես նաև լոկալ բուժման եղանակները:

Հ.Գ. Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ «Զրույց» թերթի տպագիր համարում.

Կարինե Սարգսյան

 

Spread the love