Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն
կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Այսպես թե այնպես հարաբերությունները պետք է կառուցվեն։ Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ  մեզ համար հաջողությամբ կավարտվի, և Ռուսաստանի համար՝ որպես երկիր, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում և ակնկալում է, որ Եվրոպայում ոչ ոք վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար (և Եվրոպան՝ ԵԹԵ) դեռ պետք է պայմանավորվեն, թե ինչպես ենք ապրելու», – ասաց նա լրագրողներին:

Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «դրանք լինելու են հարաբերությունների նոր ձևերի վերաբերյալ պայմանավորվածություններ»։

«Այլևս հնարավոր չի լինի նախկինի պես հարաբերություններ կառուցել, և ոչ ոք դա չի ցանկանա, առաջին հերթին մենք: Մենք մեծ փորձ ենք ունեցել, թե ինչպես են եվրոպացիները վերաբերվում մեզ, և մենք միշտ հաշվի ենք առնելու այս փորձը հարաբերություններ կառուցելիս», – բացատրել է Պեսկովը:

«Աշխարհագրական առումով մենք չենք կարող հեռանալ միմյանցից։ Ամեն դեպքում, մենք պետք է հարաբերությունները կառուցենք նոր հիմքերի վրա»,- եզրափակել է նա։

Spread the love