Նոր ասելիք եւ հեռանկար պարավեստում «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, ս.թ. ապրիլի 26-ին կայացավ նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն, որին հաջորդեց «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։ Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի եւ Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր` ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։ Ցանկանում եք մեր շնորհակալական խոսքը հղել բոլոր պարախմբերին` մեր միտքն ու գաղափարը ի գործ դնելու համար։ Հարգանքով` «Կամուրջ» մշակութային կենտրոն: