Մայիսի 1-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով, Լոռիի եւ Տավուշի մարզերում՝ 12-14 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատեւ անձրեւեր եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+29,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23+26։