Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: