Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ամբողջ մայիս ամսվա եղանակի կանխատեսումը:
Համաձայն դրա՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել։
Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր էջում կիսվելով կանխատեսմամբ, գրել է, որ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս: