«Միջոցառման այս տարվա  ուղղվածությունը՝ զեղծարարության, խարդախության դեմ գրագետ պայքարն է».Կենտրոնական բանկ

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բակի կողմից  կազմակերպված ամենամյա Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության տաս մարզերը և մայրաքաղաքից  դպրոցականների թիմը:Եզրափակիչ  անցած երեք թիմերից մեկը՝ Արարատի մարզը ներկայացնող Մասիսի տարածաշրջանի Այնթապի դպրոցն էր , աշակերտները  մեծ սիրով և նվիրումով էին եկել և մասնակցել միջոցառմանը:«Մեր ֆինանսական և տնտեսական գիտելիքները ավելի  է զարգացնում: Ստանում ենք կրթություն հետագայում մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելու  և  ֆինանսները ճիշտ տնօրինելու հնարավորություն, որ  ունենանք եկամուտ ՝ ոչ թե հակառակը»,- ասացին այնթապցի աշակերտները և շարունակեցին նույն  ոգևորությամբ , նշելով՝ մենք առաջին անգամ ենք մասնակցում ,  շատ ուրախ և տպավորված ,  քանի-որ  լարված մթնոլորտ չի եղել շատ դրական և ընկերական միջավայր էր , մրցույթն արդար էր կազմակերպված:

 

Հիշեցնենք՝ որ  կենտրոնական բանկի կողմից  Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթ Brain Ring-ն իրականացվում է 15 տարի շարունակ: Ծրագրի նպատակն է խորացնել  (աշակերտների) ֆինանսական, տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիք և հմտություններ, զարգացնել արագ և ճկուն մտածողություն, ինչպես նաև ոգեշնչել ուսուցիչներին և աշակերտների ծնողներին:

«Այս առարկայական ուղղությունները շատ մոտ են կյանքին, մենք շփվում ենք տնտեսագիտության, անձնական ֆինանսների և ձեռնարկատիրության հետ ամեն օր: Ուստի՝ իրազեկ լինելը կօգնի արդյունավետ որոշումների կայացմանը։ Հաշվի առնելով , որ ֆինանսական կրթությունը ԿԲ  խնդիրներից է , այս միջոցառումը և նմանատիպ բազում այլ  միջոցառումներ ուղղված են հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանը , որպես կյանքի հմտություն  մատուցել: Միջոցառման այս տարվա  ուղղվածությունը զեղծարարության, խարդախության դեմ գրագետ պայքարն է»,- մեզ հետ զրույցում  ասաց՝  ՀՀ ԿԲ ֆինանսական կրթման  փորձագետ  Լուսինե Ներսիսյանը:

Կարևոր է նշել միջոցառման եհտ կապված մի քանի փոաստեր այդ թվում՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կողմից համատեղ:

Ինչպես արդեն ասվում է ծրագրին մասնակցում են Երևանի և 10 մարզերից ընտրված 55 աշակերտներ, և այս միջոցառմամբ ամփոփում ենք Global Money Week-ի շրջանակում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների շարքը:Մրցույթի հաղթողներին և մասնակիցներին սպասվում են մրցանակներ իսկ աջակից կազմակերպությունները հանդես են գալու իրենց հատուկ հարցերով, և հարցերին ճիշտ պատասխանողներին սպասվում են հատուկ մրցանակներ։

Կարինե Սարգսյան

 

 

Spread the love