ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ հրադադարի մասին վերջին առաջարկն ուղղված է մեր զորքերի մուտքը Ռաֆահ սաբոտաժի ենթարկելուն: «Դա տեղի չի ունեցել»,- ըստ Times of Israel-ի նշել է Նեթանյահուն։

Ըստ նրա՝ Ռաֆահ ներխուժման նպատակը պատանդներին վերադարձնելն ու ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն է։

«Նախորդ պատանդների ազատ արձակման ժամանակ արդեն ապացուցել ենք. ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը պատանդների վերադարձի նախապայմանն է»,- շեշտել է Նեթանյահուն: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջարկն Իսրայելի կենսական պահանջներից շատ հեռու է։

«Իսրայելը ՀԱՄԱՍ-ին թույլ չի տա վերականգնել իր սրբապիղծ իշխանությունն անկլավում: Իսրայելը նրան թույլ չի տա վերականգնել իր ռազմական ներուժը, որ չշարունակի աշխատել մեր ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Նեթանյահուն:

«Իսրայելը չի ​​կարող ընդունել մի առաջարկ, որը սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանն ու մեր երկրի ապագային»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Բենիամին Նեթանյահուն հայտնել է նաև, որ Կահիրեում գտնվող իսրայելական բանակցային թիմին հանձնարարել է պնդել պատանդներին ազատելու Իսրայելի պայմաններն և անվտանգության ապահովման պահանջները:

Spread the love