Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին գիշերը լեռներում, ծովի մակերեւույթից 1 800- 2 000 մետր բարձրությունում սպասվում են ցրտահարություններ, ջերմաստիճանը՝ -1-2։
Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 8-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին գիշերային ժամերին կիջնի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+20,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9+11, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+19,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +12+14։