Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 3-ական, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, սեռավարակով վարակելու, պետական սահմանն ապօրինի հատելու, գրավառուին վնաս պատճառելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Spread the love