Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին, որը մշակվել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի կողմից:

Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի  ստեղծում:

Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ:

Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:

Spread the love