ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։
Ըստ իշխող կուսակցության կողմից տարածված տեղեկատվության՝ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Spread the love