Հայաստանի առանձին մարզերում մայիսի 9-ին սպասվում են անձրեւ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+16,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+22,
Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18։