Լուկաշենկոն նկարագրել է միջուկային ապոկալիպսիսից խուսափելու եղանակը

Երրորդ աշխարհամարտն ու միջուկային ապոկալիպսիսը կանխելու համար բոլոր մարդիկ պետք է միավորվեն: Ըստ БЕЛТА գործակալության՝ «Բելառուսը հիշում է» հայրենասիրական արշավի շրջանակում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դնելու արարողության ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, թե այն պայմաններում, երբ «նյութական շահով համակված Արևմուտքը մերժում է երկխոսությունն ու համագործակցությունը, ավելի քան երբևէ կարևոր է նրանց ձայնը, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն խաղաղության, ձգտում են համագործակցության և կիսում են արդարության և համընդհանուր հավասարության իդեալները»:

«Սակայն, ավաղ, մենք չենք լսում այդ ձայները։ Լավ գիտենք՝ ինչպես ավարտվեց նման լռությունն անցյալ դարում։ Այսօր նորից ուզում են մեզ նույն անդունդը մղել»,- շեշտել է Լուկաշենկոն։

«Պետք է ամեն ինչ անենք՝ Երրորդ աշխարհամարտը կանխելու համար։ Հակառակ դեպքում միջուկային ապոկալիպսիսն անխուսափելի է։ Դրա համար բոլորս պետք է համախմբվենք»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

Spread the love