Պապուա Նոր Գվինեայի բնակիչները, որոնք գենետիկորեն մեկուսացված են եղել հազարամյակների ընթացքում, հազվագյուտ գեների կրողներ են, ինչը օգնել է նրանց պայքարել վարակների դեմ, և այդ գեների մի մասը գալիս է մեր անհետացած ազգականից՝ դենիսովյան մարդուց, պարզել են գիտնականները:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ լեռնային շրջանների և հարթավայրերի բնակիչների մոտ տարբեր մուտացիաներ են առաջացել, որոնք օգնել են նրանց հարմարվել բնակության տարբեր պայմանների:
«Նորգվինեացիները եզակի են, քանի որ նրանք մեկուսացված են եղել ավելի քան 50․000 տարի առաջ Նոր Գվինեայում բնակություն հաստատելուց ի վեր»,- Live Science-ին է պատմել հետազոտության առաջատար հեղինակներից մեկը՝ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) կենսաբան- մարդաբան Ֆրանսուա-Քսավյե Ռիկոն։
Կղզի պետությունը ոչ միայն առանձնանում է առավելապես լեռնային տեղանքով, այլև վարակիչ հիվանդություններից մահացության ավելի քան 40%-ի պատճառ է հանդիսանում:
Հետևաբար, տեղի բնակիչները ստիպված էին կենսաբանական և մշակութային հարմարվողականության ռազմավարություն փնտրել, ինչը նշանակում է, որ Պապուա Նոր Գվինեայի բնակչությունը «ֆանտաստիկ կոկտեյլ» է՝ գենետիկական հարմարվողականությունն ուսումնասիրելու համար, նշել է Ռիկոն:
Ժամանակակից մարդիկ առաջին անգամ Աֆրիկայից Պապուա Նոր Գվինեա են ժամանել մոտ 50․000 տարի առաջ: Այնտեղ նրանք խաչասերվել են տասնյակ հազարավոր տարիներ Ասիայում ապրող դենիսովյան մարդկանց հետ։ Այս հնագույն խաչասերման արդյունքում Պապուա Նոր Գվինեայի բնակիչները իրենց գենոմներում կրում են մինչև 5% դենիսովյան ԴՆԹ: