ՀՀ մարզերի մեծ մասում մայիսի 14-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումներն ավելի ինտենսիվ կլինեն, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Լոռիում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+16,
Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+12։