Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում, գրում է DPA գործակալությունը։

«Իմ երկրում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ ներկայում բուժվում է մեր հիվանդանոցներում»,- Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ ՀԱՄԱՍ-ին անվանել է «դիմադրության կազմակերպություն»։ « ՀԱՄԱՍ-ը պայքարում է հանուն իր երկրի տարածքի ու իր ժողովրդի պաշտպանության»,- նշել է Էրդողանը։

Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիայի նախագահը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել, թե հատկապես որտեղ են վիրավորվել ՀԱՄԱՍ-ի անդամներն ու ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում։

Spread the love