Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակիչ միջոցները «Ռուսաստանի ռազմական աջակցության» եւ Կարմիր ծովում գործողությունների պատճառով, նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։
«ԵՄ Խորհուրդը ընդլայնել է Իրանի դեմ արգելիչ միջոցները՝ նկատի ունենալով նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ գործողություններում եւ Մերձավոր Արեւելքում ու Կարմիր ծովում»,- նշվել է հայտարարությունում։ Պատժամիջոցները ներառում են Իրանին հրթիռների բաղադրիչների մատակարարման արտահանական արգելքներ, ինչպես նաեւ սեւ ցուցակում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդգրկումը։