Կառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում

Կառավարության մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Ակցիային զուգահեռ կառավարության նիստն էր ընթանում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեծաթիվ ոստիկանական ուժեր մի քանի շարքով պատ էին կազմել Մելիք Ադամյան փողոցի վրա, թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցնել այդ հատված։

Նշենք, որ ակցիայի ընթացքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել։

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այսօր՝ 19։00-ին, կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու հետագա անելիքները։

Spread the love