Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է TRT Haber-ը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը՝ որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։