Մայիսի 18-ին միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»տեղի կունենա ցուցադրության բացում

2024 թ-ի մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Դիսոնանս» ցուցադրության բացումը՝ 18 ժամանակակից նկարիչների մասնակցությամբ, որոնք ընտրվել են հիմնադրամի կողմից հայտարարված բաց կանչի արդյունքում։ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ հարթակ տրամադրելով ժամանակակից արվեստագետներին, բացահայտելով նոր տաղանդներ և նպաստելով նրանց ստեղծագործական աճին և դրանով իսկ նպաստում է Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: «Դիսոնանսը» միավորում է նկարիչների, որոնց ստեղծագործական հայացքները կարող են շատ տարբեր ու հակադիր թվալ, բայց միասին ստեղծում են յուրահատուկ արվեստային ներդաշնակություն։ «Դիսոնանսի» նպատակն է հարթակ տրամադրել ժամանակակից նկարիչներին և ցույց տալ, որ արվեստի բազմազանության մեջ կարելի է ներդաշնակություն գտնել։ Ցուցադրությունը ներկայացնում է գեղարվեստական մոտեցումների, թեմաների և տեխնիկաների բազմազանություն։ Աբստրակցիայից մինչև ռեալիզմ, էքսպրեսիոնիզմից մինչև մինիմալիզմ․ յուրաքանչյուր աշխատանք իրենից ներկայացնում է գեղարվեստական դիրքորոշման վառ դրսևորում և դառնում հարմոնիկ դիսոնանսի մաս։ Ինչպես երաժշտության մեջ, որտեղ դիսոնանսները դինամիկա ու խորություն են հաղորդում երաժշտական կոմպոզիցիային, այնպես էլ վիզուալ արվեստում ստեղծագործությունները փոխազդում են միմյանց հետ ՝ ցուցադրելով արվեստի գեղեցկությունը հակադրությունների և բազմազանության մեջ։ Միասին այս աշխատանքները ստեղծում են բարդ ու բազմաշերտ «մեղեդի», որը յուրովի է հնչում դիտողի համար։ Ժյուրիի կողմից ընտրված նկարիչներն են՝ Ադելինա Միքայելյան, Անաստասիա Գոլուբ, Անգելինա Վանցյան, Աննա Թենենբաում, Ալեքսեյ Դուրասով, Ալիսա Իսայկինա, Անգելինա Նովիկովա, Դաշա Զայցևա, Էլեն Կարապետյան, Ինե Սերգեյան, Կարինե Դուլյան, Կիմա Հարությունյան, Լենա Սարգսյան, Լիլիթ Վարդանյան, Լիլյա Նիաուրի, Մարի Ադամյան, Մերի Բադալյան, Տիմոֆեյ Բիչկով:

Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 2-ը։

Լրատվություն

Spread the love