ՌԴ-ի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր կլինի փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին

Ռուսաստանի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կկարևորվի, երբ անհրաժեշտ լինի փաստաթղթեր ստորագրել, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին պետք է պատասխան տա Ուկրաինայի իրավական և քաղաքական համակարգը։

«Մեզ համար, իհարկե, դա կարևոր է, քանի որ եթե խոսքը որոշ փաստաթղթերի ստորագրման մասին է, մենք պետք է փաստաթղթեր ստորագրենք նման ճակատագրական տարածքում օրինական իշխանությունների հետ, սա ակնհայտ փաստ է», – ասել է Պուտինը՝ Չինաստան այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, թե Ռուսաստանը միտք չունի «դաշտի կենտրոնից» քննարկել այն, ինչ չգիտի: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հրավիրված չէ այս համաժողովին, «ավելին, ասում են, որ մեզ այնտեղ չեն տեսնում»։ «Դե, չեն տեսնում, թող չտեսնեն», – հավելել է Պուտինը:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակում իրեն վերջնագրեր ներկայացնեն։

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ համաժողովի նպատակը հնարավորինս շատ երկրների կողմից Ռուսաստանին վերջնագիր ներկայացնելն է։

«Այնուհետև հայտարարել, թե բոլորը պայմանավորվել են, իսկ հետո այն արդեն որպես լուծված հարց վերջնագրի տեսքով ներկայացնել Ռուսաստանին։ Իրադարձությունների նման զարգացում չի լինի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը որպես խաղաղ բանակցություններ վարելու հիմք է նշել 2022 թվականի մարտին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Այդ փաստաթղթից քաղվածքի տակ դրված է ուկրաինական կողմի ներկայացուցչի ստորագրությունը», -նշել է ՌԴ նախագահը։

Spread the love