«Յուրաքանչյուրիս պարտքն է տեր լինել մեր երկրին լինի վարչապետ, թե՛ հավաքարար». Կարապետ Հարությունյան

Հայաստանի  շուկայում անասնաբուժական ինչպես նաև  անասունների խնամքի և բազմապիսի  պարագաներ մատակարարող ՝  մասնագիտացված  միակ  ՎԵԹԲԱԶԱ (vetbaza) խանութների ցանցը  սպառողներին է  ներկայացնում  կենտրոնի ձեռքբերումները և անելիքները, որոնք կապված են  ժամանակակից  շուկաի  հրամայական պահանջներից: /Սպառողների ասոցիացիա/ «Զրույց»  թերթը հանդիպել է ՎԵԹԲԱԶԱ  ընկերության հիմնադիր տնօրեն՝  ԿԱՐԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ , ով ներկայացրեց ոլորտային խնդիրները և կազմակերպության  առաջիկա ծրագրերը:

 

 Պարոն Հարությունյան ի՞նչպիսին է այսօր Ձեր ոլորտում առկա  խնդիրները, շուկայի պահանջարկը, մրցակցությունը:

-Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական  սարքավորումներին ու տեխնոլոգիական միջոցներին:Պետք է հնարավորություն  տրվի մեր ֆերմերներին , որ նրանք տեսնեն , ծանոթանան և շոշոփեն այն  առարկաներին, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց արդեն լայնորեն կիրառում է:Անդրադառնալով  Ձեր հարցին պետք է ասեմ, որ  շուկայում ավելացել  է մրցակցությունը ՝ Արցախից բռնի տեղահանվածներից շատերն այսօր զբաղվում են այդ գործով ինչպես նաև նվազել  է մեր սպառողական շուկան ՝ Արցախից տեղահանման պատճառով:Ասյպիսով մենք շուկա կորցրեցինք և  միաժամանակ ձեռք բերեցինք մրցակիցներ:Նախկինում 1000 գլուխ եղջուրավորների համար վաճառվում էր 100 դեղահաբ այսօր այդ քանակը զգալի նվազել է:

 

 

Իսկ ի՞նչպես կնգարագրեք  ձեռքբերումների կտրվածքով:

-Ա՛յո:Ձեռքբերումների առումով  ավելացել են կենդանի պահողների քանակն ու որակը՝ եթե նախկինում ինչ պատահի տալիս էին կենդանուն (շուն , կատու) որպես սնունդ,  սակայն այսօր պակերը փոխվել է՝  անասուններին պրոֆեսիոնալ խնամքով և ճշգրիտ սնունդով կերակրողների թիվն ավելացել է:Այդ տրամաբանությամբ ավելացել է կլինիկաների քանակը քանի-որ որքան մաքուր ցեղատեսակի է կենդանին այնքան բակտերիաների և վիրուսների քանակը հավանականությունը վարակվելու շատանում է , ուստի կենդանասերները մտավախությունց ելնելով հաճախակի են օգտվում անասնաբուժական կլինիկաներից:

Մեր երկրի անվտանգության մի մասը գյուղատնտեսական կենդանիներն են , դրա զարգացումն  ազգային անվտանգության  խնդիր է լուծում , այն սննդային ապահովումը կազմակերպող անփոխարինելի արժեք է:Ինչպես գիտենք  ներկրելով  ապրանքներ  նրա փողի 80 %  կրկին   դուրս  է գալիս , բայց օրինակ բերելով մեկ այլ ՝ կովին  կթող ապարատ (սարք) վճարելով 200.000 դրամ այն մեր հանրապետությանը տալիս է 5-6 մլն դրամի բարիք բերող միջոց  փողի տեսքով:Ստացվում է, որ ներդնելով և տեղում արտադրանք ստեղծելով  մեր երկրի համար բարիք ենք ստեղծում մինչդեռ առևտրով օգնում ենք  ուրիշ երկրների տնտեսության զարգացմանը:

Յուրաքանչյուրս  պետք է տեր լինենք մեր երկրին՝  յուրաքանչյուրիս պարտքն է՝  լինել թե՛ վարչապետ և թե՛ հավաքարար:Աշխատանքի մասով տեր պետք է կանգնենք յուրաքանչյուրս մեր գործին:

Ի՞նչպիսին էր նախորդ տարին ձեռքբերումների հետ կապված  և ի՞նչ  անելիքներ կան ընթացիկ տարում:

-Այո աշխատանքներ,որոնք պետք է կատարվեր արդեն իրականություն է: Նախորդ տարի բացեցինք Արմավիրում  /ՎԵԹԲԱԶԱՆ/, որը հանրապետության տարածքում ունի իր նույնանուն խանութների ցանցը, իսկ տրամաբանությունը  խորհրդային տարիներից մեր ավագ սերնդին ծանոթ կենդանիների դեղորայքին , վիտամիններին և ցանկացած պարագաների մատչելի վաճառքն է, որը լավ օրինակ  է մեր հայրենակիցների համար, իրենց կենդանիների համար  խնամքի և այլ պարգաներ արդեն կարող են ձեռք բերել կենտրոնացված վայրից:

2024 թվականին մենք ակնկալիքներ շատ ունենք կապված թե՛ միջազգային ազդեցիկ ցուցահանդեսներին մասնակցելու և թե՛ նոր մտաղահացումները կյանքի կոչելու և թե՛ մասնագիտական մոտեցումների առաջընթացն ապահովելու առումով:Այդ ծրագրի շրջանակներում է նաև  հանրապետությունում  մեղուների զարգացմանը խթանելու  աշխատանքները:Եկեք   փորձենք զբաղվել այն ամենով, ինչ մասնագիտությամբ , որ զբաղվում ենք՝ լավ ժամանակներ դեռ  գալու են հավատացեք:

 

 

Ձեր կազմակերպությունը   համաշխարհային ի՞նչ  ընկերությունների հետ է աշխատում:

-Ինչպես արդեն ասացի իմ մոտեցումը նման է  դրական առումով (մոլուցքի) ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, որի միջոցով ես  մեզ մոտ եմ բերում տարբեր երկրների լավագույն փորձն ու օրինակը և կիրառում:  Մենք պրեպարատները ներկրելով դրաձնում ենք մեր ֆերմերներին հարմար և արդյունավետ գործածելի,  հաճախ վերափոխում ենք որոշ սարքավորումներ մեր կողմից ֆունկցիոնալ գործածության միջավայրին հարմարեցնելով:Սակայն վերջին շրջանում բոլորս գիտենք թե որքան ծանր ժամանակահատված ապրեցինք՝  Կովիդ,պատերազմ, որոնք խնդիրներ առաջացրեցին՝ հատկապես տնտեսական ոլորտում:Չնայած ծանր պայմաններին մենք մեզ պետք է վերագտնենք ու շարժվենք ժամանակին ու մարտահրավերներին ընդառաջ:

Հ.Գ. « ԵրՄիք » կազմակերպության ղեկավար  Աշոտ Սահակյանը, ով հանրապետության կտրվածքով իրականացնում է   պայքար կրծողների դեմ և այլ  աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվում պատվիրատուների կողմից ՝ այդ են վկայում սպառողների  քանակը   կապված  պահանջարկի հետ:Վերջին  որպես մասնագետ, գործարար և թե արժանավոր մարդ շատ բարձր է գնահատում իր կրտսեր ընկերոջը՝  Կարապետ  Հարությունյանին: Ասելով , որ  Հարությունյանը վաղուց էր կապված ընտանի կենդանիներին՝ նրա  հայրը  իրենց ընտանեկան հոգածության և խնամքի տակ է պահել թռչունների և ընտանի կենդաննիների, որը և հետագայում խորը արմատներ է գցել, ավագ որդու՝ Կարապետ Հարությունյանի մասնագիտական գործունեության վրա:Ով մասնագիտական կրթություն է ստացել Գյուղատնտեսական Ակադեմիայում, սկաուտական բանակում եղել է, որպես բժիշկ, իր մասնագիտական գործունեությամբ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում , մինչև համապատասխան ստորաբաժանման լուծարումը, որից հետո 2003 թվականից հիմնել է Անասնաբուժական դեղատունը, որը սկզբում զբաղվում էր անասնաբուժական միջոցների առևտրով ( մանսգիտական խորհուրդներ, դեղորայք  կենդանիների խնամքի պարագաներ), որը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը հասարակության պահանջմունքից ելնելով և հայրենիքում խթանելով աշխարհում վաղուց արդեն  ընդունված ժամանակակից խնամքի պարագաներն ու մեթոդներըԻսկ տարիներ հետո ընտանեկան բիզնեսը ավելացնելով ստեղծվեց ևս մեկ խանութ տուրիստական արշավախմբերի պարագաները վաճառքի պարագաներ(քնապարկեր, ուսապարկեր, ձիու թամբեր, ձկնորսական պարագաներ, գիշերային լուսատուներ և այլն):

Հասցե :Գարեգին Նժդեհի 42, Երևան Հայաստան

էլ. փոստ:

info@vetapteka.am
vetapteka@yahoo.com

Հեռ.:

+ 374 (0) 91 31-20-53
+ 374 (0) 93 31-20-53

Դեղատուն,Կերեր,Խնամքի պարագաներ,Արշավային պարագաներ,Գյուղատնտեսական,Մեղվաբուծությույն,Ձկնորսություն,Ձիավարություն

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

Spread the love