ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասի տների բաշխումը կսկսվի առաջիկայում։ Դրա մասին մայիսի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա մշել է, որ այլևս խնդիրներ չկան: Նախարարը հավելել է, որ շինարարությունն ավարտվել է ապրիլին։ Հանձնաժողովն ընդունել է աշխատանքը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն և Կադաստրի կոմիտեն այս գույքի վերաբերյալ տեղեկանքներ են պատրաստել մայիսի 17-ին։
Սանոսյանը նշել է նաև, քանի որ Շուռնուխում տները կառուցվել են պետբյուջեի հաշվին, դրանք պետական սեփականություն են գրանցել։ Ըստ կառավարության ներկայացուցչի, տների բաշխման գործընթացը կսկսվի առաջիկա օրերին։
Նախարարը հավելել է, որ շինարարության ընթացքում դժվարություններ են ծագել, որոնք էլ ուշացումների պատճառ են դարձել: